Շանհայ Էքսպո 2010 համաշխարհային ցուցահանդեսի հայկական կազմկոմիտեն հրավիրում է Ձեզ օգտվել Շանհայում Հայաստանյան տաղավարի հնարավորություններից մոտակա 5 ամիսների ընթացում` մինչ ցուցահանդեսի ավարտը/ հոկտեմբերի 31, 2010թ/:
Հայաստանյան տաղավարի միջոցով Դուք կարող եք`
Կազմակերպել գործնական բանակցություններ տաղավարի բիզնես գրասենյակում
Օգտվել բիզնես էքսպրես մարքեթինգ ծառայությունից ձեր ապրանքների առաջխաղացման համար
Գրանցել ձեր ներկայացչությունը հայկական վիրտուալ կոմերցիոն կենտրոնում և հասանելի լինել ցուցահանդեսի մոլիոնավոր այցելուներին
Ստեղծագործական մասնակցություն ցուցաբերել տաղավարի բիզնես միջոցառումներում
Դառնալ Աշխարհի Քաղաք բացառիկ նախագծի մասնակիցը, որը Հայաստանը ներկայացնում է այս ամենահեղինակավոր համաշխարհային ցուցահանդեսում
Մեր մենեջերները կօգնեն Ձեզ բոլոր նախապատրաստական գործընթացներում և ուրախ կլինեն պատասխանել ձեր հարցերին: Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ եղանակներով`
Հեռ. Երևան +374(10) 547544, Շանհայ +86(021) 20225476, 20225477
*Եթե Ձեր ընկերությունը գործում է զանգվածային հաղորդակցման ոլորտում, խնդրում ենք տարածել տվյալ տեղեկատվական հաղորդակցությունը բոլոր հնարավոր եղանակներով:
Լավագույն բարեմաղթանքներով
Շանհայ Էքսպո 2010 Հայաստան Կազմկոմիտե
Հասարակական կապերի ղեկավար
Անի Չապկինյան
===
Dear friends,
Armenian organizing committee of World Expo 2010 Shanghai invites you to take the advantages of the possibilities of Armenia pavilion in Shanghai over the next 5 months during the exhibition period (till 31 October 2010) With the help of the Armenian pavilion, you can:
Organize business meetings in the business office of the pavilion
Use express - marketing service to promote your products
Register your representative office in the virtual Armenian commercial center and become available for millions of audience of exhibition
Take part in the business events of the pavilion
Represent your product, service, promotional videos on business showcase both in the physical space of the pavilion, and in its virtual space
Become a participant of a unique project City of the World which Armenia presented at this most prestigious world exhibition
Our managers will help you get through quickly all the preparatory processes and will be glad to answer all your questions. Our contacts: Tel. Yerevan +374(10) 547544, Shanghai +86(021) 20225476, 20225477
* If your organization is working in the field of mass communication, please circulate this message in all possible ways. Thank you in advance.
Best wishes
Shanghai Expo 2010 Armenia Organizing Committee
PR manager
Ani Chapkinyan
===
Уважаемые друзья,
армянский оргкомитет всемирной выставки ЭКСПО 2010 Шанхай приглашает Вас воспользоваться возможностями павильона Армения в Шанхае в течение ближайших 5 месяцев пока будет длиться выставка (до 31 октября 2010 г.)
С помощью армянского павильона Вы можете:
организовать деловые переговоры в бизнес - офисе павильона
воспользоваться службой экспресс - маркетинга для продвижения своих продуктов
зарегистрировать своё представительство в виртуальном армянском коммерческом центре и стать доступным многомиллионной аудитории выставки
принять созидательное участие в бизнес - мероприятиях павильона
представить свой, товар, услугу, презентационные ролики на Бизнес- витрине, как в физическом пространстве павильона, так и в его виртуальном пространстве
стать участником уникального проекта City of the World, который Армения представила на эту самую престижную мировую выставку.
Наши менеджеры помогут Вам быстро разобраться во всех подготовительных процессах и с радостью ответят на все Ваши вопросы. Наши контакты:
Тел. Ереван +37410547544, Шанхай +86(021) 20225476, 20225477
*Если ваша организация работает в сфере массовой коммуникации, просим распространить данное информационное сообщение по всем возможным каналом. Заранее благодарим.
С наилучшими пожеланиями
Шанхай Экспо 2010 Армения ОРГКоммитет
PR менеджер
Ани Чапкинян
«Արի տուն»
Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելություններ
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ.
ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ծրագիրը` նորացված եւ բարելավված:
Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձեւավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանն իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:
Ծրագիրը մեկնարկում է 2010թ. մայիսին` 6 ամիս տեւողությամբ, որի ընթացքում ամեն ամիս Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձեւավորված 13-20 տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կհյուրընկալվեն հայաստանաբնակ հայ ընտանիքներում:
Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անշահախնդիր եւ անհատույց: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւավորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդները իրենց ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ այլ հովանավորների միջոցներով:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը եւ ճանապարհումը, իրականացվելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են Սփյուռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների դիտումներ: Կիրականացվեն նաեւ ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների եւ տարբեր ոլորտների հայտնի անհատների հետ:
Ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրերը (ծրագրի մասնակցության ժամանակահատվածում) տրամադրվում են անվճար:
Համոզված ենք, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը եւ հայադարձությանը, երիտասարդների միջեւ հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների իրականացումը կապահովեն ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ձեւավորված միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. «Արի տուն»-2010թ. ծրագրին չեն կարող մասնակցել 2009 թվականին արդեն մասնակցած երիտասարդները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն
"ՕՐԵՐ" եվրոպական ամսագիրը նախաձեռնում է ճարտարապետ եւ երաժիշտ Արթուր Մեսչյանին նվիրված հոդվածների եւ հարցազրույցների ժողովածուի տպագրումը: Բոլոր նրանք, ովքեր ունեն նրան նվիրված հրապարակումներ կամ լուսանկարներ, խնդրում ենք մինչեւ տարեվերջ ուղարկել "ՕՐԵՐ" ամսագրի խմբագրություն: