«Օրեր» համաեվրոպական ամսագիրը լույս է տեսնում 1999 թվականի սեպտեմբերից Պրահայում: Այն հրատարակում է Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնը` Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ: Երկամսյա պարբերականը լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլեւ անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական եւ համայնքային կյանքին: «Օրեր»ը մեծ տեղ է հատկացնում Հայաստան-Եվրոպա հարաբերություններին, երկկողմ դիվանագիտական ու քաղաքական կապերին, տնտեսական համատեղ ծրագրերին: Լայնորեն լուսաբանվում են հայ-չեխական բոլոր ձեռնարկները, հարցազրույցներ ու հոդվածներ են տպագրվում Չեխիայի նշանավոր մարդկանց,կառավարության անդամների ու հասարակական գործիչների հետ: Ամսագիրն անդրադառնում է նաեւ Չեխիայում եւ Եվրոպայի այլ երկրներում ապաստան խնդրող հայ փախստականների կյանքին, համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ: Արվեստին նվիրված էջերը ներկայացնում են Հայաստանում եւ Եվրոպայում տեղի ունեցող կարեւոր մշակութային միջոցառումները, նոր լույս տեսած գրքերը, հայ եւ օտար նկարիչներին, երաժիշտներին, գրողներին: Մարզական էջերում հոդվածներ են տպագրվում հաջողությունների հասած հայ մարզիկների մասին:
Նրանք, ովքեր ցանկություն ունեն բաժանորդագրվել եւ տարին 10 անգամ ստանալ «ՕՐԵՐ», կարող են դիմել գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին 420- 606 56 56 11 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել hakob@orer.cz հասցեով:
www.orer.cz համացանցային կայքէջը ձեւավորման ընթացքի մեջ է: