Դեկտեմբերի 17-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Լեհ-Հայկական հիմնադրամի (նախագահ Արսեն Հովսեփյան, Դիանա Հովակիմյան) և Լոձում ՀՀ պատվո հյուպատոս Ռաֆալ Խոմայի կազմակերպական աջակցությամբ Վարշավայի Թագավորական ամրոցում կայացավ տաղանդաշատ դաշնակահարուհի Եվա Գևորգյանի մենահամերգը։ Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։Ե․ Գևորգյանը Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային XVIII մրցույթի հայտնությունն էր՝ հեղինակավոր այդ երաժշտական միջոցառման եզրափակիչ դուրս եկած ամենաերիտասարդ դաշնակահարուհին։
Համերգի բացման իրենց ելույթներում, Թագավորական ամրոցի թանգարանի տնօրեն Վոյցեխ Ֆալկոֆսկին և Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը բարձր գնահատեցին Եվա Գևորգյանի կատարողական արվեստը։
Ս․ Մկրտչյանն ընդգծեց, որ երիտասարդ դաշնակահարուհին ցուցաբերում է բացառիկ հասունություն և Ֆրեդերիկ Շոպենի գործերի կատարման ուրույն մեկնաբանություն։
Համերգին ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք։
orer.eu
