Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Լուսանկարում՝ Չեխիայում Ռուսաստանի դեսպանության առջեւ քննադատական գրություններ են փակցրել եւ մոմեր վառել։ 

Այսօր Պրահայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Չեխիայի առեւտրի պալատի ներկայացուցիչները հայտնեցին, որ լիովին վերահսկում են աշխատաշուկան, եւ արդեն իսկ գրանցվել է, որ Չեխիայում բնակվող 200 հազար ուկրաինացիների 15 տոկոսը մեկնել է հայրենիք՝ մասնակցելու Ուկրաինայի համար մղվող մարտերին։ Իսկ դա նշանակում է, որ  մոտ 30 հազար աշխատատեղ թափուր է մնացել։ Մասնագետների կարծիքով այդ աշխատատեղերը կարող են լրացվել նոր փախստականներով, կամ այն մարդկանց ընտանիքի անդամներով, որոնք եկել են Չեխիա՝ իրենց ամուսինների կամ հայրերի փոխարեն։

Ընկերությունների տնօրենները պետք է մեկամսյա փորձնական աշխատանքի վերցնեն այդ մարդկանց, որպեսզի համոզված լինեն նրանց աշխատունակության մեջ։

Նաեւ  կառավարությանը առաջարկել են, որ այն բոլոր ուկրաինացիները, որոնք մինչեւ հիմա աշխատում էին ոչ օրինական դաշտում, նրանց նկատմամբ կիրառվի համաներում, խորհրդանշական գումար վճարեն եւ օրինականցնեն իրենց աշխատանքը եւ մնալու կարգավիճակը։

 

Հատուկ նշվում է հյուրանոցների տնօրենների ցույց տված մեծ աջակցությունը, որի շնորհիվ ուկրաինացի փախստականներին 3500 տեղ է հատկացվել տարբեր հյուրանոցներում։

 

Արդեն իսկ Չեխիայի սահմանները հատել են 20 հազարից ավելի փախստականներ, որոնց մի մասը միացել է իրենց ընտանիքիների անդամներին, հարազատներին, մյուս մասը տեղավորվել է հատուկ կացարաններում։

 

Պրահայի ինտեգրացիոն կենտրոնն էլ արդեն մշակել է չեխերեն- ուկրաիաներեն ամենաանհրաժեշտ բառերի զրուցարան եւ տարածել, որպեսզի փախստականները, որոնք այլ լեզուներ չգիտեն, կարողանան իրենց հետաքրքրող հարցերը պարզել։ http://www.vitejtevcr.cz/ 

www.facebook.com/vitejtevcr

«Մարդը կարիքի մեջ» /clovek v tisni/ կազմակերպությունը, շարունակում է ֆինանսական աջակցություն ստանալ բնակչությունից։ Միայն երկու օր առաջ երկժամյա համերգի ընթացքում փոխանցվել էր 160 միլիոն կրոն։  Այս կազմակերպությունն է համակարգում Ուկրաինա ուղարկվող օգնությունը, եւ միայն իրենց միջոցով է հնարավոր օգնություն հասցնել ուկրաինական տարածքում գտնվող մարդկանց։  Կազմակերպության կայքէջն է՝ https://www.clovekvtisni.cz/

Ցանկացած օգնության հարցով պետք է դիմել այս կազմակերպությանը։ Արդեն իսկ այս կազմակերպությունը 920 միլիոն  կրոնի օգնություն է տարել, եւ հիմնականում աշխատում է  ուկրաինական Լվովում,  Սլովակիայի, Մլոդովայի եւ Ռումինիայի սահմանամերձ  շրջանների փախստականների ճամբարներում։ 

 

Ուրբաթ օրը՝ մարտի 4-ից, Չեխիայում կառավարության որոշմամբ արտակարգ դրություն է մտցվում։ Նախարարների կաբինետի նիստից հետո այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետ Պետր Ֆիալան։ Միջոցառումը պայմանավորված է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններով, որի տարածք փետրվարի 24-ին ներխուժել են Ռուսաստանի Դաշնության զորքերը։

 

Ինչպես ընդգծել է կաբինետի ղեկավարը, խոսքը «միայն տեխնիկական պատճառների մասին է, որպեսզի կարողանանք գլուխ հանել փախստականների հոսքից»։ Չեխիայի քաղաքացիները չեն տուժի, վստահեցնում է վարչապետ Պետր Ֆիալան։ Երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորության մասին ավելի վաղ նշել էր նաև ներքին գործերի նախարար Վիտ Ռակուսանը։

 

Չեխիայում Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժումից ի վեր, Չեխիայի զինված ուժերի այսպես կոչված ակտիվ ռեզերվի ստորաբաժանումներում զինվորագրվել ցանկացողների թիվը տասնապատկվել է։

 

Երկրի Գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Մագդալենա Դվորակովան Պրավո թերթին  ասել է, որ փետրվարի 24-ից ի վեր բանակի հավաքագրման կենտրոններ կանչերի թիվը տասնապատկվել է։ Նախկինում օրական 5-ից 10 հոգի հետաքրքրվում էր ռեզերվային ակտիվ դասընթաց մեկ օրում անցնելու հնարավորության մասին։ Անցած ուրբաթ օպերատորներն արդեն պատասխանել են 120 զանգի։

 

Ներկայումս Չեխիայի ակտիվ պահեստային ստորաբաժանումներում կա 3606 մարդ, որոնցից 10%-ը կանայք են։

 

Հայտնի է դարձել նաեւ, որ մոտ 300 չեխ դիմել է նախագահական պալատ՝ Ուկրաինա որպես կամավոր մեկնելու թույլտվություն ստանալու համար։

 Չեխական ռադիոն, ի պատասխան Ուկրաինայի ազգային հանրային հեռարձակման ընկերության UA-ի խնդրանքին. PBC-ն հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, գործարկել է ռադիոհեռարձակման ինտերնետային հեռարձակում ուկրաիներենով աուդիո պորտալում և mujRozhlas.cz բջջային հավելվածում: Նպատակը Չեխիայի փախստականների և ուկրաինացիների համար Ուկրաինայի պատերազմի մասին տեղեկատվության ամենօրյա հասանելիությունն է։ Հաջորդ շաբաթ Չեխիայի ռադիոն կներկայացնի նաև նոր փոդքաստ՝ «Լուրեր Չեխիայի ուկրաինացիների համար», որը նվիրված կլինի երկրում ուկրաինացի փախստականների համար գործնական տեղեկատվությանը:

Orer.eu