Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Ընդ որում եզրափակիչ մրցաշարում Տոնականյանը հաղթել է նոկաուտով, իսկ աշխարխի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը արժանացել է բրոնզե պարգևի։ Մրցաշարի եզրափակիչ մենամարտերի ժամանակ մեր մարզիկների կողքին է եղել նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով անձամբ է կատարել մրցաշարի լավագույն մարզիկ ճանաչված Դավիթ Չալոյանի պարգևատրությունը։