Այսօր` ժամը 17:30- ի սահմաններում, Տավուշի մարզի` հայ- ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Yerkir.am-ի տեղեկություններով` հերթական արկածախնդրության դիմած հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները հայկական գյուղից 1-1,5 կիլոմետր հեռավորության վրա են գտնվել: Նրանց առաջխաղացումը հենց սկզբից հայտնաբերվել է: ՀՀ զինված ուժերի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանման`դիվերսիոն խմբի չեզոքացման գործողության արդյունքում հակառակորդը մեկ զոհ եւ մի քանի վիրավորներ է տվել: Վիրավորներին հաջողվել է փախուստի դիմել: Դիվերսիոն խմբի անդամներից մեկի դին այս պահին գտնվում է միջդիրքային տարածքում: Փոխհրաձգության ժամանակ, դժբախտաբար, զոհվել է տեղանքում գտնվող մի հովիվ`80-ամյա Սերյոժա Սարգսյանը` Ոսկեվան գյուղից:
Ադրբեջանական հերթական դիվերսիոն փորձ ՝ այս անգամ Տավուշի մարզի սահմանին
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode