Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Բանաձեւն ընդունվել է միաձայն։ Այս մասին Երկիր մեդիա հեռուստաընկերության «Երկիրն այսօր» ծրագրին հայտնել են ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։ Հրապարկված հռչակագրում Պարագվայի սենատն արձանագրում է, որ «Ճանաչում է Հայ Ժոողովրդի ցեղասպանությունը, որ իրագործվել է 1915-23 թվականներին Օսմանյան Կայսրությունում, եւ ոգեկոչում է 100-րդ տարելիցը՝ իբրեւ մարդկության դեմ կատարված ոճիր»։ Փաստաթուղը ստորագրել են Սենատի անդամները։ Սենատի որոշման մանրամասները Լատինական Ամերիկայից հեռախոսով փոխանցել է Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, «Սոցինտերնում» ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը։
Պարագվայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode