2016թ. մարտի 6-ին Չինաստանի Հայկական համայնքում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում Մհեր Սահակյանն ընտրվեց Համայնքի նախագահ: Մհեր Սահակյանը գիտական հետազոտություն է կատարում Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում:Նա ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժնի շրջանավարտ է: Գերազանցության դիպլոմով ավարտել է ԳԱԱ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Սովորել է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում, Իրանի Իմամ Խոմեյնու համալսարանում, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնում: Ծառայել է ՀՀ Զինված ուժերի Հատուկ նշանակության գնդում, պարգևատրվել է <<Բանակի գերազանցիկ>>, <<Քաջարի մարտիկ>> կրծքանշաններով, պատվոգրով: Հիմնադրել է Չինաստանի Հայկական ուսանողական միությունը, մինչև 2016թ.-ն զբաղեցրել է Չինաստանի Հայկական համայնքի արտաքին կապերի գծով փոխնախագահի պաշտոնը: 2015թ. ապրիլին ղեկավարել է Նանջինգում անցկացված Ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումների կազմակերպչական կոմիտեն: Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության վերաբերյալ գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է:
Չինաստանի Հայկական համայնքի նախագահ է ընտրվել Մհեր ՍահակյանըThe Armenian Community of China Elects a New PresidentМгер Саакян был избран президентом Армянской Общины Китая
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode