Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հասցեական հայտարարությամբ:«Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող տագնապալի իրադարձությունների զարգացմանը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներից հետո:Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը, որը բերել է մարդկային կորուստների և կոչ ենք անում Ադրբեջանին հարգել ստատուս-քվոն: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կիպրական կառավարությունն ընդգծում է Մինսկի խմբի և եռանախագահների դերը այդ նպատակին հասնելու ուղղությամբ: Միաժամանակ կոչ ենք անում Թուրքիային ձեռնպահ մնալ քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը», ասված է Կիպրոսի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Կիպրոսը կոչ է անում Ադրբեջանին հարգել ստատուս քվոնStatement of the Government of Cyprus on NK developments
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode