Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ailisli kamenne snyԱպրիլի 11-ին Պրահայի Վացլավ Հավելի գրադարանում տեղի ունեցավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ՚Քարե երազներ՚ հանրահայտ գրքի չեխերեն հրատարակության շնորհանդեսը, որին մասնակցում էին  գրքի չեխերենի թարգմանչուհի Ալեքսանդրա Ստելիբսկան, Կարլի համալսարանի դոցենտ Էմիլ Սուլեյմանովը եւ գրքի տպագրության պատրաստողներից Թերեզա Չլանովան։ Էմիլ Սուլեյմանովը խոսեց հակամարտության պատմության մասին, իսկ Ալեքսանդրան եւ Թերեզան ներկայացրեցին գրողին ու նրա գիրքը, կարդացին հատվածներ չեխերեն թարգմանությունից։