Այսօր աշխարհահռչակ հայ շանսոնյե Շարլ Ազնավուրը եւ ամերիկյան հայտնի կինոգործիչ եւ բարերար Ջորջ Քլունին Հայաստանի ղեկավարության հետ այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայաստանի նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը ծաղկեպսակներ են դրել հուշարձանին, կատարվել է Սրբոց Նահատակաց բարեխոսության կարգ։