Երեւան է ժամանել ականավոր ամերիկյան դիվանագետ, Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դեսպան Էդվարդ Ջերեջյանին: Ապրիլի 28-ին նրան ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի շարունակվող կոպտագույն խախտումները, խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը խափանելու փորձերը։