Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
sazava 2016 may 8 s Չեխահայերը  ավանդույթի համաձայն  մայիսի 8-ին կրկին այցելեցին  և հարգանքի տուրք մատուցեցին  1945 թվականին  Վիսոչինայի երկրամասի Սազավա գյուղավանի ազատագրման ժամանակ զոհված հայաստանցի 19-ամյա զինվոր Արշավիր Դավթյանի(Դավիդյան) շիրիմին: Այս տարի էլ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը  եւ հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին եւ ծաղակեպսակ դրեցին գյուղը ֆաշիստներից պաշտպանած հայ զինվորի շիրմաքարին։ 2005-ին ՕՐԵՐ ամսագրում գրել էինք, որ դեռեւս 1970 ականներին Հայաստանից Սազավա է եկել Արշավիրի հարազատ եղբայրը,  ծաղիկներ է դրել եւ լուսանկարվել  եղբոր շիրմաքարի մոտ։