Մարտի երկրորդ շաբաթը բավականին հագեցած կլինի Չեխիայում Հայոց ցեղասպանության միջոցառումների անցկացման առումով։ Նախ, մարտի 9-ին Չեխիայի Երաժշտության թանգարանի մեծ սրահում կբացվի ,,Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում,, ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Ազգային ժողովը, Չեխիայի խորհրդարանի Միջնորդությունների կոմիտեն, Երեւանի ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը։ Ցուցահանդեսում ամփոփված են 1890-ական թվականների համիդյան ջարդերից մինչեւ 1915-23 թվականների ցեղասպանության տարիներին միջազգային մամուլի առաջին էջերում տպագրված լուսանկարներն ու հոդվածները, որոնք դեռեւս մեկ դար առաջ արձանագրել են հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ղեկավարած պատվիրակությունը։
Մարտի 9-11-ը Պրահայում կանցկացվեն գիտաժողովներ եւ ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը [cz] Panelová diskuse na Právnické fakultě Univerzity Karlovy
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode